13:11  ,  4 օգոստոսի, 2021

Նաիր Տիկնիզյանը տեղափոխվեց «Լոկոմոտիվ» (ֆոտո)

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի ռուսական «Լոկոմոտիվում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: «Լոկոմոտիվում» նա հանդես կգա 71 համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու համար մոսկովյան ակումբն առաջարկել է 5 միլիոն եվրո: Նշվում էր, որ «Լոկոմոտիվ» տեղափոխության դեպքում նրա աշխատավարձը կբարձրանա: ԲԿՄԱ-ում կիսապաշտպանը ստանում էր ամսական 2.5 միլիոն ռուբլի:

Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է, և 8 տարի անցկացրեց բանակայինների համակարգում: ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում նա մասնակցել է 43 խաղի ու դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում