11:40  ,  4 օգոստոսի, 2021

Խորեն Բայրամյանն ու «Ռոստովի» ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել Վալերի Կարպինին (ֆոտո)

«Ռոստովի» ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Վալերի Կարպինին։ Խաղացողները Կարպինին նվիրել են նրա լուսանկարով տորթ, որը ռուս մասնագետին հանձնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

2017թ․ դեկտեմբերից «Ռոստովը» գլխավորող Վալերի Կարպինը կարիերան կշարունակի Ռուսաստանի ազգային հավաքականում, որի գլխավոր մարզիչի պաշտոնում նա փոխարինել է Ստանիսլավ Չերչեսովին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր հուլիսի 9-ից։ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել էր պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում