12:42  ,  4 օգոստոսի, 2021

Մեսին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան լուսանկար է հրապարակել Ինստագրամում: Լուսանկարում երևում են նրա ակումբակիցներ Նեյմարը, Մարկո Վերատին, Լեանդրո Պարեդեսն ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:

«Ընկերներ»,- լուսանկարին կից գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին արձակուրդն անցկացնում է իսպանական Իբիցայում: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հուլիսի 1-ին։ Կողմերը դեռ բանակցում են նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում