00:15  ,  4 օգոստոսի, 2021

«Բավարիայի» գավաթային հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Մյունխենի «Բավարիայի» ու «Բրեմերի» միջև ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին տուրի հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պատճառը Գերմանիայի չեմպիոնի մրցակցի կազմում կորոնավիրուսի բռնկումն է: Հանդիպումը պետք է անցկացվեր օգոստոսի 6-ին:

Քանի որ «Բավարիան» ու «Բրեմերը» տարբեր զամբյուղներում են, Գերմանիայի գավաթի երկրորդ շրջանի վիճակահանությունը նույնպես կհետաձգվի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի գործող գավաթակիրը Դորտմունդի «Բորուսիան» է, որը նախորդ եզրափակիչում հաղթել է «Լայպցիգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում