23:40  ,  3 օգոստոսի, 2021

Ֆաբինյոն երկարաձգեց «Լիվերպուլի» հետ պայմանագիրը (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլը» երկարաձգել է բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Ֆաբինյոն 2018 թվականին «Մոնակոյից» է տեղափոխվել «Լիվերպուլ»: Անգլիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 30 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English