20:57  ,  3 օգոստոսի, 2021

Տոնի Կրոսը կվիրահատվի

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կվիրահատվի, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է աճուկի հատվածի վնասվածք: Դեռ հայտնի չէ, թե որքան կպահանջվի վերականգնման համար:

Տոնի Կրոսը 2014 թվականից է խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրել է 212 հանդիպում, խփել 18 գոլ ու նվաճել 14 տիտղոս: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ից հետո Տոնի Կրոսը հայտարարել էր Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English