19:59  ,  3 օգոստոսի, 2021

Նեյմարն ավելորդ քաշ է հավաքել (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձակուրդն անցկացնում է իսպանական Իբիցայում:

Լրատվամիջոցներում հայտնվել են 29-ամյա ֆուտբոլիստի լուսանկարները զբոսանավի վրա: Երևում է, որ բրազիլացին ավելորդ քաշ է հավաքել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի եզրափակիչում մրցաշարի գործող հաղթողը նվազագույն հաշվով պարտվել էր արգենտինացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում