14:51  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Չինաստանի եւս 2 տիտղոսները, 19-ամյա Հաշիմոտոյի երկրորդ ոսկե մեդալը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում եւս երկու ոսկե մեդալ նվաճեց Չինաստան։ Տղամարդկանց զուգափայտում հավասարը չունեցավ Ցզոու Զցինյուանը։

Կանանց հավասարակշտության գերանի վարժությունում հավասարը չունեցավ Գուան Չենչենը։

Պտտաձողի վրա անգերազանցելի էր 19-ամյա ճապոնացի Դայկի Հաշիմոտոն, որը Տոկիոյում նվաճել էր նաեւ անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը։

Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ

Զուգափայտ

  1. Ցզոու Ցզինյուան (Չինաստան)՝ 16,233
  2. Լուկաս Դաուզեր (Գերմանիա)՝ 15,700
  3. Ֆերհատ Արիչան (Թուրքիա)՝ 15,633

Պտտաձող

  1. Դայկի Հաշիմոտո (Ճապոնիա)՝ 15,066
  2. Տին Սրբիչ (Խորվաթիա)՝ 14,900
  3. Նիկիտա Նագորնի (Ռուսաստան)՝ 14,533

Կանայք, հավասարակշռության գերան

  1. Գուան Չենչեն (Չինաստան)՝ 14,633
  2. Տան Ցզյասին (Չինաստան)՝ 14,233
  3. Սիմոնա Բայլս (ԱՄՆ)՝ 14,000

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով