10:31  ,  3 օգոստոսի, 2021

«Ռոման» 5 տարվա պայմանագիր է կնքել Էլդոր Շոմուրոդովի հետ

Իտալական «Ռոման» հինգ տարվա պայմանագիր է կնքել Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ուզբեկ ֆուտբոլիստի նախորդ ակումբը իտալական «Ջենոան» էր։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում Էլդոր Շոմուրոդովը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։

Շոմուրոդովը 2020-ին էր տեղափոխվել «Ջենոա» ռուսական «Ռոստովից» 7,5 միլիոն եվրոյով։

Իտալիայի անցած առաջնությունում Շոմուրոդովը մասնակցել է 31 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում