10:02  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Աշխարհի ռեկորդ 400 մետր արգելավազքում, օրվա մեդալակիրներն աթլետիկայում

Նորվեգացի Կարստեն Վարհոլմը աշխարհի ռեկորդով նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը տղամարդկանց 400 մետր արգելավազքում։ Նա ցույց տվեց 45,94 վայրկյան արդյունք։ Վարհոլմը բարելավեց իր սահմանած ռեկորդը՝ 46,70։ Այս տարվա հուլիսի 1-ին էր նա դարձել աշխարհի ռեկորդակիր։

Տոկիոյի Խաղերի արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Ռեյ Բենջամինը։ Բրոնզե մեդալակիրը բրազիլացի Ալիսոն Դոս Սանտոսն է։

Տոկիո-2020, աթլետիկա, տղամարդիկ, 400 մետր արգելավազք

  1. Կարստեն Վարհոլմ (Նորվեգիա)՝ 45,94 (աշխարհի ռեկորդ)
  2. Ռեյ Բենջամի (ԱՄՆ)՝ 46,17
  3. Ալիսոն Դոս Սանտոս (Բրազիլիա)՝ 46,72

Կանանց հեռացատկում օլիմպիական չեմպիոն հռչակվեց Գերմանիայի ներկայացուցիչ Մալայկա Միհամբոն՝ 7 մետր։

Տոկիո-2020, աթլետիկա, կանայք, հեռացատկ

  1. Մալայկա Միհամբո (Գերմանիա)՝ 7,00
  2. Բրիտնի Ռիզ (ԱՄՆ)՝ 6,97
  3. Էզե Բրումե (Նիգերիա)՝ 6,97

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով