00:03  ,  3 օգոստոսի, 2021

«Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Ջորջո Կիելինիի հետ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինին երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։

36-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս, հաղորդում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

Ջորջո Կիելինին «Յուվենտուսում» է հանդես գալիս 2005 թվականից եւ թիմի ավագն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում