23:39  ,  2 օգոստոսի, 2021

Արտաշես Հարությունյանց․ Կարպինի հետ որոշեցինք, որ նրա հեռանալը լավագույն տարբերակն է

«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Վալերի Կարպինի հեռանալը։

«Մենք հանդիպում ունեցանք Վալերի Կարպինի հետ։ Որոշեցինք, որ այս իրավիճակում լավագույն տարբերակը «Ռոստովի» եւ նրա համար կլինի աշխատանքը Ռուսաստանի ազգային հավաքականում առանց համատեղման։

Ծանր որոշում էր, քանի որ Վալերի Կարպինը նաեւ իմ լավ ընկերն է։ Միասին անցել ենք երկար եւ բարդ ճանապարհ, բայց բոլոր իրավիճակներում աջակցել ենք իրար»,- Արտաշես Հարությունյանցի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Վալերի Կարպինը «Ռոստովը» գլխավորում էր 2017թ․ դեկտեմբերից։ Ռուսաստանի հավաքականում նա անցած ամիս փոխարինեց Ստանիսլավ Չերչեսովին եւ պետք է մինչեւ դեկտեմբերի 31-ը համատեղեր աշխատանքը ակումբում եւ ազգային թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում