Ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը նվաճեց շախմատի կանանց աշխարհի գավաթը։ Սոչիում անցկացված մրցաշարի եզրափակիչում Կոստենյուկը 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային։ 37-ամյա Կոստենյուկը կանանց աշխարհի 12-րդ չեմպիոնն է։
Տղամարդկանց եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 1,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կիսաեզրափակիչի երկու դասական պարտիաներն էլ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ ավարտեց ոչ ոքի եւ օգոստոսի 3-ին պայքարը կշարունակվի արագ խաղի թայ-բրեյքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում