18:52  ,  2 օգոստոսի, 2021

«Սեւանի» հաղթական նորամուտը Հայաստանի առաջնությունում՝ 5։2

«Սեւանը» նորամուտը Հայաստանի առաջնությունում նշեց հաղթանակով։ 30-րդ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Սեւանն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 5։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում հեթ–տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Մենսալաո Անդրեն։

Օգոստոսի 2-ին Պրեմիեր լիգայի առաջին տուրը կավարտվի «Արարատ» - «Նոա» (19:00) խաղով:

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Սեւան» - «Վան»՝ 5։2

Կլաուդիր, 1, Մենսալաո Անդրե, 31, 68, 84, Էբրիմա Ջատա, 79 – Զավեն Բադոյան, 20, Ահմեդ Ջինդոյան, 45+3

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 3:0

Նարեկ Գրիգորյան, 48, Ուգոչուկվու Իվու, 67, Կարեն Մելքոնյան, 86

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3

Ուիլֆրեդ Էզա, 62, Յուսուֆ Օտուբանջո, 67, Արտյոմ Ավանեսյան, 75

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 0։4

Էդգար Մովսիսյան, 39, Խոսե Կարաբալյո, 61, Ժունինյո, 64, Գեւորգ Ղազարյան, 73

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով