17:05  ,  2 օգոստոսի, 2021

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտն» իմացավ հնարավոր մրցակցին

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպա լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:

Ղազախական «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Մալմյո» (Շվեդիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ:

Փլեյ–օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 19-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 26-ին:

«Ալաշկերտ» - «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) - «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս