23:59  ,  1 օգոստոսի, 2021

«Լիլը» հաղթեց ՊՍԺ-ին եւ առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն «Լիլն» առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի ունեցած խաղում «Լիլը» մրցեց Ֆրանսիայի գավաթակիր եւ փոխչեմպիոն ՊՍԺ-ի հետ։

Ֆրանսիացի Քրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 45-րդ րոպեին խփեց պորտուգալացի կիսապաշտպան Շեկան, որին գոլային փոխանցում կատարեց թուրք հարձակվող Բուրակ Յիլմազը։

ՊՍԺ-ն Ֆրասիայի 10-ակի սուպերգավաթակիր է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Ֆրանսիայի Սուպերգավաթ

«Լիլ» - ՊՍԺ՝ 1։0 (տեսանյութ)

Շեկա, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում