21:49  ,  1 օգոստոսի, 2021

«Նորավանքը» նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում և պարտվեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության մեկնարկային տուրում բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց ուժեղագույնների լիգայի նորեկ «Նորավանքին»: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:

Դա «Նորավանքի» պատմության առաջին հանդիպումն էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում: Վայոց Ձորի մարզը ներկայացնող ակումբը հիմնադրվել էր նախորդ մրցաշրջանից առաջ:

Օրվա մյուս խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» տանը 0:3 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»:

Օգոստոսի 2-ին առաջին տուրը կավարտվի «Սևան» - «Վան» (17:00) ու «Արարատ» - «Նոա» (19:00) խաղերով:

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 3:0

Նարեկ Գրիգորյան, 48, Ուգոչուկվու Իվու, 67, Կարեն Մելքոնյան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում