18:57  ,  1 օգոստոսի, 2021

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց «Արարատ-Արմենիային» և պարտվեց 0:3 հաշվով: Հյուրերը բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին խփեցին 13 րոպեի ընթացքում:

Հանդիպումից առաջ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ») և լավագույն ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոն («Արարատ-Արմենիա») ստացան իրենց մրցանակները:

Օրվա մյուս խաղում Երևանի «Ուրարտուն» կընդունի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքին»:

Հիշեցնենք, որ 10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3

Ուիլֆրեդ Էզա, 62, Յուսուֆ Օտուբանջո, 67, Արտյոմ Ավանեսյան, 75

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում