17:23  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Եռացատկի չեմպիոնուհին հաղթեց 26 տարի պահպանված աշխարհի ռեկորդով (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի կանանց եռացատկում ոսկե մեդալակիր դարձավ վենեսուելացի Յուլիմար Ռոխասը, որը սահմանեց աշխարհի ռեկորդ: Նրա արդյունքն է 15,67 մետր: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Ինեսա Կրավեցին: 1995-ին նա ցատկել էր 15,50 մետր:

Այս մրցաձևում արծաթե մեդալակիր դարձավ պորտուգալացի Պատրիսիա Մամոնան, իսկ Իսպանիայի ներկայացուցիչ Անա Պելետեյրոն գրավեց երրորդ տեղը:

Տոկիո-2020, աթլետիկա, կանայք, եռացատկ

1. Յուլիմար Ռոխաս (Վենեսուելա) - 15,67 մետր (աշխարհի ռեկորդ)

2. Պատրիսիա Մամոնա (Պորտուգալիա) - 15,01

3. Անա Պելետեյրո (Իսպանիա) - 14,87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում