19:10  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Բասկետբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում տեղի է ունեցել քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:

Գործող օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր Իսպանիայի թիմի հետ:

Խմբային փուլում ամերիկացիներին հաղթած Ֆրանսիայի հավաքականը կմրցի իտալացիների հետ, Գերմանիան՝ Սլովակիայի, իսկ Ավստրալիան՝ Արգենտինայի:

Տոկիո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում