15:27  ,  1 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Արարատից»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հեռացել է Երևանի «Արարատից»: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել երևանյան ակումբին, որի կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 7 անգամ։

Հայաստանում Կարեն Մուրադյանը հանդես է եկել նաև Գյումրիի «Շիրակում» ու Երևանի «Ալաշկերտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով