14:17  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ալիևն առանձնացել է ոչ մարզական վարքով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոչ մարզական վարքով է առանձնացել Ֆրանսիայի ներկայացուցիչ, Մոսկվայում ծնված Մուրադ Ալիևը (+91 կգ):

Բրիտանացի Ֆրեյզեր Կլարկի դեմ քառորդ եզրափակիչի մենամարտում ռուս բռնցքամարտիկը որակազրկվել է մրցակցին գլխով հարվածելու համար: Մենամարտի վերջում Ալիևը հայտնել է իր դժգոհությունը, օգտագործել անպարկեշտ բառեր ու ցուցադրել վիրավորական ժեստեր: Նա հրաժարվել է հեռանալ ռինգից:

26-ամյա բռնցքամարտիկին սպառնում են պատժամիջոցներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով