10:28  ,  1 օգոստոսի, 2021

Մելսիկ Բաղդասարյանը UFC-ում նորամուտը նշել է հաղթանակով (ֆոտո)

ԱՄՆ-ում բնակվող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում: Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night մրցաշարում 29-ամյա մարտիկը մրցել է ամերիկացի Քոլին Էնգլինի հետ և երկրորդ ռաունդում հաղթել նոկաուտով:

Մելսիկ Բաղդասարյանը քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն է: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նախորդ մենամարտը հայ մարտիկն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ամերիկացի Դենիս Բուզուկիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում