23:11  ,  31 հուլիսի, 2021

Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում դարձյալ նշանակվել է Ալեքսանդր Գրիգորյանը։ Նա հուլիսի 22-ին էր խզել պայմանագիրը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ։ Մարզիչը ցանկություն էր հայտնել վերադառնալ Ռուսաստան կնոջ առողջական խնդիրների պատճառով:

«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ նախորդ օրերի ընթացքում բարելավվել է Ալեքսանդր Գրիգորյանի կնոջ առողջական վիճակը, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը մայիսին էր գլխավորել «Ալաշկերտը»՝ փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին: Դրանից առաջ նա 2019-ից մինչև այս տարվա մարտը Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում