22:29  ,  31 հուլիսի, 2021

«Ռոման» ու «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին, Մխիթարյանն ավագի թեւկապով էր (ֆոտո)

Իտալական «Ռոման» Պորտուգալիայի Ֆարու քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Սեւիլիայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի եւ իսպանացի Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմերը բավարարվեցին ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։

Հռոմեական թիմի ավագի դերում հանդես եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մեկնարկային կազմում էր։ Նա անցկացրեց առաջին խաղակեսը։

66-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սեւիլիայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Գուդելը, սակայն թվային առավելությունը գոլի վերածել «Ռոմային» չհաջողվեց՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում