19:44  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Քաթարի առաջին օլիմպիական ոսկե մեդալը պատմության մեջ (ֆոտո)

Քաթարն առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։ Տոկիոյում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ծանրամարտի տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարին մասնակցած Ֆարես Էլբախը։ 23-ամյա ծանրորդը սահմանեց նաեւ երկու օլիմպիական ռեկորդ։

Արծաթե մեդալը նվաճեց վենեսուելացի Կեյդոմար Վալիենիլյան։ Բրոնզե մեդալակիրը Վրաստանի ներկայացուցչ Անտոն Պլեսնոյն է։

Ծանրամարտ, տղամարդիկ, 96 կգ

  1. Ֆարես Էլբախ (Քաթար)՝ 402 կգ, օլ․ ռեկորդ (177 + 225 օլ․ ռեկորդ)
  2. Կեյդոմար Վալիենիլյա (Վենեսուելա)՝ 387 (177 + 210)
  3. Անտոն Պլեսնոյ (Վրաստան)՝ 387 (177 + 210)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով