15:10  ,  31 հուլիսի, 2021

«Աստոն Վիլան» կընդունի Գրիլիշի համար «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային առաջարկը

«Աստոն Վիլան» կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային առաջարկը կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար, հաղորդում է Sky Sports-ը։ Մանչեսթերյան ակումբը 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար կվճարի 117 միլիոն եվրո (100 միլիոն ֆունտ ստերլինգ)։

Պրեմիեր լիգայի նախորդ ամենաթանկ տրանսֆերը եղել է 2016-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար Թուրինի «Յուվենտուսին» վճարել էր 100 միլիոն եվրո (89 միլիոն ֆունտ ստերլինգ)։

Ջեք Գրիլիշը «Աստոն Վիլայի» սան է, անցած տարվանից ներկայացնում է Անգլիայի հավաքականը։

Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում