13:03  ,  31 հուլիսի, 2021

Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարեւոր են տիտղոսները

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր մրցաշրջանում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի նպատակների մասին։

«Իտալիայի առաջնությունում «Ռոմայի» խաղացողները կանեն հնարավոր առավելագույնը, որպեսզի լինեն գլխավոր հերոսները։ Մենք ձգտում ենք հասնել միայն հաղթանակի։ Ինչ մրցաշար էլ լինի, իմ նպատակը միշտ հաղթելն է։

Ես երբեք ֆուտբոլ չեմ խաղացել պարզապես հաճույքի համար։ Առանց տիտղոսների կարիերայի վերջում ոչինչ չես ունենա։ Մենք թիմակիցների հետ ձգտում ենք հաղթանակի, որպեսզի մնանք ակումբի պատմության մեջ»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հուլիսի 31-ին Պորտուգալիայում «Ռոման» ընկերական հանդիպում կանցկացնի իսպանական «Սեւիլիայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Իտալիայի անցած առաջնությունում «Ռոման» պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ գրավել էր 7-րդ տեղը։

Ա Սերիայի նոր մրցաշրջանում հռոմեական ակումբը հուլիսի 22-ին առաջին տուրում կընդունի «Ֆիորենտինային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում