12:07  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտն ադրբեջանցու դեմ՝ տեսանյութով

Տոկիոյի Օլիմպիական խաղերում քառորդ եզրափակիչ է դուրս եկել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63 կգ4։1 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մենամարտի տեսագրությունը։

Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երեւանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս