09:12  ,  31 հուլիսի, 2021

24-ամյա Լեդեկին նվաճեց 7-րդ օլիմպիական ոսկե մեդալը (ֆոտո)

24-ամյա ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը 800 մետր ազատ ոճում՝ երրորդ անընդմեջ Խաղերում։

Սա Լեդեկիի 7-րդ օլիմպիական ոսկե մեդալն է կարիերայում։ Այդ ցուցանիշով նա հետ է միայն ամերիկացի Ջենի Թոմփսոնից, որը 8 ոսկե մեդալ ունի։

Հիշեցնենք, որ Կետի Լեդեկին Տոկիոյում արդեն նվաճել էր 1500 մետր ազատ ոճի տիտղոսը։

Նա մեկ ոսկե մեդալ նվաճել էր Լոնդոն-2012-ում, ևս 4 տիտղոսի արժանացել էր Ռիո-2016-ում: Նա աշխարհի 15-ակի չեմպիոն է: 

Տոկիում ԱՄՆ-ի հավաքականը 26 մեդալով առաջատար է լողի մրցաշարում՝ 8 ոսկե, 9 արծաթե, 9 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում գտնվող Ավստրալիան նվաճել է 17 մեդալ։

Տոկիո-2020, լող, կանայք, 800 մետր, ազատ ոճ

  1. Քեթի Լեդեկի (ԱՄՆ)՝ 8.12,57
  2. Արիարնե Տիտմուս (Ավստրալիա)՝ 8.13,83
  3. Սիմոնա Կվադարելա (Իտալիա)՝ 8.18,35 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս