00:40  ,  31 հուլիսի, 2021

Խամես Ռոդրիգեսը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

Լիվերպուլի «Էվերտոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն։ Տրանսֆերի գինը կկազմի 10 միլիոն եվրո։

Անգլիական ակումբի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 30-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Liverpool Echo-ն։ Մարզիչն այդ մասին տեղյակ է պահել Խամես Ռոդրիգեսին։

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Էվերտոնի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում