21:10  ,  30 հուլիսի, 2021

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ

«Լիվերպուլը» երկարաձգեց համագործակցությունը պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվեպուլի» ակադեմիայի սան է։ Ակումբի գլխավոր թիմում հանդես է գալիս 2016 թվականից՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հունիսի 2-ին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Անգլիա - Ավստրիա (1։0) ընկերական խաղում ստացավ ազդրի վնասվածք, ինչի հետեւանքով չկարողացավ մասնակցել է Եվրո-2020-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English