19:48  ,  30 հուլիսի, 2021

Աշխարհի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, որը հաղթել է հնդիկ Գուջրատի Վիդիտին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցիներ Վլադիմիր Ֆեդոսեեւն ու Սերգեյ Կարյակինը։ Ֆեդոսեեւը պարտության մատնեց իրանցի Մամին Տաբատաբաեին, որը 1/8 եզրափակիչում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանին։

Սերգեյ Կարյակինը քառորդ եզրափակիչում ուժեղ էր ամերիկացի Սեմ Շենքլանդից։

Կիսաեզրափակիչը կմեկնարկի օգոստոսի 1-ին։ Եզրափակիչ դուրս եկած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում