18:51  ,  30 հուլիսի, 2021

«Բորուսիայի» ղեկավար․ Ամեն օր ասում եմ, որ Հոլանդը կմնա Դորտմունդում, բայց ոչ ոք չի լսում

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերքել է լուրերը, թե այս ամռանը գերմանական թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կտեղափոխվի Անգլիա կամ Իսպանիա։

«Բացարձակ ակնհայտ է, որ Էրլինգ Հոլանդը կմնա Դորտմունդում։ Ես այդ մասին ասում եմ ամեն օր, սակայն ոչ ոք չի լսում։ Ամեն շաբաթ այս թեմայով նոր բան եմ լսում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի անցած առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Չելսին», «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում