18:12  ,  30 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Աթլետիկայի մրցաշարի առաջին տիտղոսը նվաճեց Եթովպիայի վազորդը

Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկեց աթլետիկայի մրցաշարը։ Առաջին տիտղոսը վիճարկեցին վազքի տղամարդկանց 10 հազար մետր մրցատարածության մասնակիցները։

Չեմպիոնի կոչումը նվաճեց 21-ամյա եթովպիացի Սելեմոն Բարեգան, որի նախորդ բարձրագույն կոչումը եղել էր 2019թ․ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը 5 հազար մետր վազքում։

Տոկիո-2020, աթլետիկա, 10 000 մետր, տղամարդիկ

  1. Սելեմոն Բարեգա (Եթովպիա)՝ 27.43,22
  2. Ջոշուա Կիպրուի Չեպտեգեի (Ուգանդա)՝ 27.43,63
  3. Ջեյքոբ Քայպլիմո (Ուգանդա)՝ 27.43,88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով