17:46  ,  30 հուլիսի, 2021

Բենզեման բուժվել է կորոնավիրուսից

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման բուժվել է կորոնավիրուսից, hաղորդում է Marca-ն:

33-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հուլիսի 23-ին, ինչից հետո նա ինքնամեկուսացվել էր: Մեկ շաբաթ անց նրա թեստը բացասական է եղել:

Հուլիսի 30-ին Բենզեման կմիանա «Ռեալի» մարզումներին:

Ավարտված մրցաշրջանում Քարիմ Բենզեման բոլոր մրցաշարերում խփել էր 30 գոլ և դարձել «Ռեալի» լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս