16:46  ,  30 հուլիսի, 2021

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր համազգեստները (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա 2021/2022թթ. մրցաշրջանում:

Երևանյան ակումբի տնային խաղերի համազգեստը սպիտակ է, իսկ արտագնա խաղերինը՝ սև: Համազգեստը պատրաստել է Puma ընկերությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 30-րդ առաջնության առաջին տուրում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 1-ին կմրցի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ:

10 թիմերի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունը կանցկացվի 4 շրջանով (36 տուր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում