13:07  ,  30 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Սլովակիայի «Ժիլինան» հաղթահարել է կիպրոսյան «Ապալոնի» արգելքը և դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի ղազախական «Տոբոլի» հետ:

Սլովակիայում տեղի ունեցած պատասխան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը: Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ժիլինան» «Ապալոնին» հաղթել էր 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում