12:05  ,  30 հուլիսի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ղազախստանում փոխել է ակումբը

Կարագանդայի «Շախտյորրի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն կարիերան կշարունակի ղազախական «Ատիրաուում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է 26-ամյա նիգերիացի ֆուտբոլիստին:

Սոլոմոն Ուդոն փետրվարին Երևանի «Արարատից» էր տեղափոխվել «Շախտյոր», որի կազմում մասնակցել է Ղազախստանի ընթացիկ առաջնության 16 հանդիպման ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում Ուդոն հանդես է եկել նաև Երևանի «Ուրարտուում» (նախկին «Բանանց») ու Գյումրիի «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում