00:20  ,  30 հուլիսի, 2021

Վան Դեյկը վերադարձավ խաղադաշտ, «Լիվերպուլը» պարտվեց՝ 3:4 (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլը» հուլիսի 29-ին ընկերական հանդիպում է անցկացրել Բեռլինի «Հերտայի» հետ և պարտվել 3:4 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ ընդմիջումից հետո գերմանական ակումբին հաղթանակ է բերել թիմի նորեկ, Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստևան Յովետիչի դուբլի:

Ծանր վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ «Լիվերպուլի» հայտացուցակում ընդգրկվել էր Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին: 30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր 2020թ. հոկտեմբերից, երբ ծնկահոդի ծանր վնասվածք էր ստացել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2։2) մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետևանքով։

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Վան Դեյկը մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ:

Ընկերական հանդիպում

«Հերտա» (Գերմանիա) «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4:3 (տեսանյութ)

Սանտիագո Ասկասիբար, 21, Սուատ Սերդար, 31, Ստևան Յովետիչ, 66, 80 – Սադիո Մանե, 37, Տակումի Մինամինո, 42, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English