22:48  ,  29 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հաղթում է Լեհաստանում (առաջին խաղակես)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» հյուրընկալվել է լեհական «Շլյոնսկին», որին տանը պարտվել է 2:4 հաշվով:

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում են 2:1 հաշվով: «Շլյոնսկն» արագ գոլ է խփել խաղի երկրորդ րոպեին, սակայն խաղակեսի վերջնամասում երևանյան ակումբից 2 րոպեում դուբլի հեղինակ է դարձել կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի իսրայելական «Հապոել Բեր Շևայի» հետ, որը 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց բուլղարական «Արդայից» (2:0, 4:0): 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկն» ուժեղ է գտնվել էստոնական «Պայդեից» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շլյոնսկ» (Լեհաստան) – «Արարատ» (Հայաստան)՝ 1:2 (առաջին խաղակես) (առաջին հանդիպում՝ 4:2)

Ռոբերտ Պիխ, 2 – Մորի Կոնե, 41, 43

«Արարատ». Վսևոլոդ Երմակով, Խուան Բրավո, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ, Դավիթ Մանոյան, Ալիկ Առաքելյան, Էդգար Մալաքյան, Սերժ Դեբլե, Մորի Կոնե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում