20:50  ,  29 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» մեկնարկային կազմը լեհական «Շլյոնսկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում: Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում լեհական ակումբը հաղթել է 4:2 հաշվով:

«Արարատ». Վսևոլոդ Երմակով, Խուան Բրավո, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ, Դավիթ Մանոյան, Ալիկ Առաքելյան, Էդգար Մալաքյան, Սերժ Դեբլե, Մորի Կոնե:

«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան չի ընդգրկվել լեհական ակումբի հայտացուցակում:

«Շլյոնսկ» - «Արարատ» հանդիպումը կանցկացվի հուլիսի 29-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպումը կսպասարկի Ուելսը ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Իվան Գրիֆիթի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում