19:48  ,  29 հուլիսի, 2021

Սահմանամերձ Նորաշեն համայնքում կբացվի ֆուտբոլային մարզադաշտ

Տավուշի մարզի Նորաշեն համայնքում հուլիսի 31-ին՝ ժամը 12:00, տեղի կունենա նոր ֆուտբոլային մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման ընթացքում Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքների միավորված թիմի հետ։

Նույն օրը կանցկացվի նաև «Նորաշենի գավաթ-2021» ֆուտբոլի միջմարզային մրցաշարը, որին կմասնակցեն «Ուտիք», «Նիկարմ», «Աղբյուրակ» և «Վան» ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերը:

Միջոցառման կազմակերպիչը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն է։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ունի սահմանապահ համայնքներում ելույթների հսկայական փորձ։ Այդ ավանդույթը շարունակական բնույթ է կրում, և առաջիկայում ևս կա տարբեր համայնքներում մրցաշարների, բարեգործական ու ընկերական խաղերի մասնակցելու մտադրություն։ Հավաքականի գլխավոր աջակիցը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով