18:10  ,  29 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ. Մրցաշրջանի լավագույն գոլը

ՈւԵՖԱ-ի մասնագետներն ընտրել են կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերի լավագույն գոլը 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի հուլիսի ընթացքում: 

Առաջին տեղը գրավել է պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Տերեմիի գոլը Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: 29-ամյա ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով մրցակցի դարպասը գրավել էր մոտ 10 մետրից:

Նախորդ մրցաշրջանում Մեհդի Տերեմին բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 23 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում