17:40  ,  29 հուլիսի, 2021

Դանիել Կարվախալը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Դանիել Կարվախալը «Ռեալի» սան է: 2013-ից նա հանդես է գալիս մադրիդցիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 196 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ: 2012/2013թթ. մրցաշրջանում իսպանացին վարձավճարով հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English