16:07  ,  29 հուլիսի, 2021

«Տոտենհեմը» փոխարինող է գտել Հարի Քեյնին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը փոխարինող է գտել թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը մոտ է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հաղորդում է The Telegraph-ը։

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի ծառայություններով։ Իտալական ակումբը պատրաստ է վաճառել 21-ամյա ֆուտբոլիստին 50-60 միլիոն եվրոյով։

Իտալիայի անցած առաջնությունում Դուշան Վլախովիչը մասնակցել է 37 հանդիպման, պփել 21 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում