13:42  ,  29 հուլիսի, 2021

«Էվերտոնը» երկարաձգեց պայմանագիրը ավագի հետ

Լիվերպուլի «Էվերտոնը» երկարաձգեց պայմանագիրը թիմի ավագ, 32-ամյա իռլանդացի պաշտպան Շեյմուս Քոուլմանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Շեյմուս Քոուլմանը «Էվերտոնում» է 2009թ․ հունվարից։ Այս ընթացքում նա անգլիական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 350 հանդիպման, խփել 26 գոլ։

Անգլիայի անցած առաջնությունում Շեյմուս Քոուլմանը մասնակցել է 25 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English