12:18  ,  29 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը արտագնա խաղերի համար (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համազգեստը սպիտակ է։ «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական հովանավորը գերմանական Puma ընկերությունն է։

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 15-ին Լոնդոնում կհյուրընկալվի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում