11:53  ,  29 հուլիսի, 2021

Մբապեի եւ Նեյմարի երազանքները

ՊՍԺ-ի խաղացողներ, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը PSG Magazine-ի տասնամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Paris United-ին պատմել են թե ինչ երազանքներ ունեն։

«Իմ ամենամեծ երազանքը ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է։ Դա կլիներ մեծագույն իրադարձություն։ Վատ չէր լինի նաեւ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ ազգային թիմի հետ»,- ասել է Մբապեն։

Նեյմարը պատասխանել է, որ ՊՍԺ-ի հարցում համամիտ է ակումբակցի հետ, սակայն աշխարհի հաջորդ առաջնությունում հաղթելու է Բրազիլիան։

«Իմ ամենամեծ երազանքը եւս Չեմպիոնների լիգայի գավաթն է ՊՍԺ-ի հետ, իսկ Բրազիլիայի հետ՝ հաջորդ աշխարհի գավաթը»,- ասել է Նեյմարը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ն 2020 թվականին առաջին անգամ հասավ եզրափակիչ, սակայն 0։1 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում