11:20  ,  29 հուլիսի, 2021

Էլդոր Շոմուրոդովը վարձակալությամբ կխաղա «Ռոմայում»

Իտալական «Ջենոայի» եւ Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարիերան կշարունակի «Ռոմայում»։ 26-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է Goal.com-ը։ Հաջորդ ամռանը հռոմեական ակումբը կկարողանա 16 միլիոն եվրոյով գնել Շոմուրոդովի տրանսֆերը։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026 թվականը։

Էլդոր Շոմուրոդովը «Ջենոա» է տեղափոխվել 2020 թվականին ռուսական «Ռոստովից» 7,5 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Իտալիայի անցած առաջնությունում Էլդոր Շոմուրոդովը մասնակցել է 31 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում